Ինչպես կիսվել նոր աջակցություն

Изменено Fri, 23 Dec 2022 на 10:07 AM

Նախքան նոր աջակցությամբ կիսվելը, պարտադիր պետք է մուտք գործել Միասնական Հարթակ, եթե չգիտեք ինչպես, ապա կարող եք սեղմել այստեղ և ծանոթանալ։


Իսկ աջակցություն կիսվելու համար, հարկավոր է Ձեզ բազայում ավելացնել համապատասխան ապրանքատեսակները, եթե չգիտեք ինչպես, ապա կարող եք սեղմել այստեղ և ծանոթանալ։



Առաջին

Միասնական Հարթակի՝ Միասնական Համակարգված Բազայում ընտրեք Կիսվել նոր աջակցություն


Երկրորդ

Նոր բացված էջում, բոլոր երևացող դաշտերը պետք է լրացնել հետևյալ կերպ

  • Կազմակերպություն, ընտրեք Ձեր կազմակերպության անվանումը
  • Ամսաթիվ, նշեք այն ամսաթիվը, երբ իրականացրել եք աջակցությունը
  • Ընտրել աջակցության տեսակ, կարող եք ընտրել երեք տարբերակներից՝ Ռազմական, Քաղաքացիական և Բժշկական
  • Մարզ, ընտրեք այն մարզը, որտեղ իրականացրել եք աջակցություն, այսինքն որտեղ հասցեատերն է գտնվում կամ որտեղ որ ապրանքը մատակարարել եք

Ուշադրություն

Ըստ Ձեր ընտրած աջակցության տեսակից երևալու են տարբեր դաշտեր, և անհետանալու են այլ դաշտեր, օրինակ


  • Օրինակ Ա․ Աջակցության տեսակ՝ Քաղաքացիական կամ Բժշկական

    

Այս դեպքում Մարզ դաշտը անհետանալու է, և դրա փոխարեն ավելի կոնկրետ հասցեի դաշտեր են ավելանալու՝ ելնելով այն հանգամանքից, որ այդ կարգի աջակցություններն ընդհանրապես լինում են անհատական, կամ այլ կազմակերպության, ապա մենք նշում ենք այդ հասցեն, որ խուսափենք կրկնակի աջակցությունից մեկ հասցեատիրոջ։


  • Օրինակ Բ․ Աջակցության տեսակ՝ Ռազմական

Այս դեպքում Մարզ դաշտը երևալու է, իսկ Հասցեի դաշտերը անհետանալու են՝ ելնելով այն հանգամանքից, որ այդ կարգի աջակցություններն ընդհանրապես լինում են գաղտնի ուղղությամբ և չի կարելի առցանց հարթակներում կոնկրետ հասցե կամ ուղղություն նշել, դրա փոխարեն երևալու է Հստակ Ուղղության դաշտ, որտեղ պետք է Անվտանգության նկատառումներից ելնելով դիրքերի տվյալներ չմուտքագրել, այլ նշել մոտավոր տարածք, որ հասկանալի լինի մոտավոր ուղղությունը՝ այդպիսով կխուսափենք կրկնակի աջակցություն մեկ ուղղությամբ ուղղարկելուց:


Եթե ինչ-որ այլ կազմակերպություն նույնպես ցանկանում է աջակցություն տրամադրել այդ նույն ուղղությամբ, ապա նրանք կարող են Ձեր կազմակերպության հետ ճշտել, և ըստ Ձեր հայացողությամբ կամ ներքին կանոնադրության կիսվել այդ տվյալները տվալ կազմակերպության հետ(նկատի ունենալ, որ տվյալ կազմակերպությունը գրանցված լինի Միասնական հարթակում):



  • Եթե ցանկանում եք, որ Ձեր ավելացրած աջակցությունը հասանելի լինի բոլոր Միության անդամների հետ ( ովքեր ծավալում են նման գործունեություն) ապա Ընտրեք Միության Անդամնեի հետ Կիսվել
    • Եթե չեք ցանկանում կիսվել, ապա ընտրեք՝ Չկիսվել: (Երբ նոր աջակցություն եք ավելացնում, ավտոմատ նշված է լինում Չկիսվել)
  • Տրամադրված Աջակցություն, այստեղ երևալու են Ձեր կողմից ավելացված բոլոր ապրանքները, և կարողանալու եք Ձեր բազայից ընտրել այն ապրանքը, որը տրամադրել եք։
  • Նշումներ, եթե ունեք նշումներ կարող եք կիսվել այստեղ

Բոլոր դաշտերը լրացնելուց հետո սեղմեք Ավելացնել



Հաջողությամբ ավարտելուց հետո կտեսնեք հաստատման նամակ՝ էջի վերևում։


Статья помогла?

Отлично!

Спасибо за ваш отзыв

Извините, что не удалось помочь!

Спасибо за ваш отзыв

Расскажите, как мы можем улучшить эту статью!

Выберите хотя бы одну причину

Комментарий отправлен

Мы ценим вашу помощь и постараемся исправить статью