Ինչպե՞ս լրացնել առցանց դիմում հայտը

Изменено Mon, 19 Dec 2022 на 10:56 AM

Առցանց դիմում հայտը լրացնելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ https://aralez.org/unionmembership/


Անդամակցության սկիզբ՝ այն թվականն է, երբ Ձեր դիմում հայտը լրացրել եք և համարվում է Ձեր անդամակցության սկիզբ, որն անփոփոխ է։


Անուն Ազգանուն՝ լրացնել կոնտակտային այն անձի անուն ազգանունը, որի հետ կամավորները և մնացած անդամները կկարողանան  կապ հաստատել հարկ եղած դեպքում։


Անդամակցության տեսակ՝ ընտրեք Ձեր կարգավիճակը, եթե հանդիսանում եք ՀԿ, ապա ընտրեք Կազմակերպություն, իսկ եթե Անհատ անձ եք և ունեք նախաձեռնություն, ապա ընտրեք Անհատ: Միությանը կարող են միանալ Հասարակական Կազմակերպություններ և Անհատներ, ովքեր ունեն նախաձեռնություն (Ծրագիր)



Կազմակերպության կամ նախաձեռնության անվանում՝ օրինակ ԱՐԱԼԵԶ ՀԿ, կամ Հայորդի Նախձեռնություն, և այլն։


Էլ. հասցե՝ լրացրեք այն էլեկտրոնային հասցեն, որը հանդիսանում է Ձեր պաշտոնական էլ. հասցեն, որի միջոցով հարկ եղած դեպքում Ձեր հետ կապ կհաստատվի և Միասնական Հարթակի առցանց առկա կամ հավելյալ ինֆորմացիան կկարողանաք ստանալ այդ հասցեով։


Կայք էջ կամ Ֆեյսբուքի էջի հղում՝ տեղադրեք Ձեր կազմակերպության պաշտոնական կայք էջը, օրինակ՝ ARALEZ.org, իսկ եթե կայք չունեք, բայց ունեք պաշտոնական Ֆեյսբուքի էջ, ապա տեղադրեք դրա հղումը:

   Ուշադրություն! Ֆեյսբուքի էջը տեղադրելիս խնդրում ենք ստուգել, որ այդ հղումը բացելիս Ձեր կազմակերպության կամ նախաձեռնության էջն է բացում և ոչ այլ էջ, որը կարող եք ստուգել Incognito րեժիմից օգտվելով:


Կոնտակտային Հեռ 1 և 2՝ կարող եք նշել մեկ կամ երկու հեռախոսհամար, որով միության անդամները և կամավորները հարցերի դեպքում կկարողանան Ձեզ հետ կապ հաստատել



Գործունեության Ուղղվածություն

Այն գործունեությունն է կամ ուղղվածությունն է, որով Ձեր կազմակերպությունը կամ նախաձեռնությունը զբաղվում է, կարող եք ընտրել մի քանի գործունեություն:

     Ուշադրություն!  Գործունեության սահմանումներն ընդհանրացված են, օրինակ, եթե զբաղվում եք ծառատունկով, ապա պետք է ընտրեք Բնապահպանական ծրագրեր, և կարիք չկա ավելացնել ծառատունկ։ 

Եթե Ձեր գործունեությունը բացակայում է ցուցակից, ապա խնդրում ենք մեզ հետ կապ հաստատել և մենք կավելացնենք այն ցուցակում:

  

 

Արդյոք ապրանքի տեսքով աջակցություն տրամադրում եք: Եթե ունեք ապրանքներ (Զինվորների, հիվանդների, կարիքավոր ընտանիքների և այլն) և ցանկանում եք Միասնական աջակցության հարթակից օգտվել, ապա խնդրում ենք սեղմել կոճակը: Ծանոթացեք սեղմելով համակարգված աջակցություն հարթակի մասին այստեղ։


Եթե նշեք Այո, ապա հաջորդ դաշտում երևելու է Ապրանքների տրամադրման պայմանները: Խնդրում ենք ապրանքները տրամադրելու Ձեր կազմակերպության պայմանները նշեք այստեղ, որը երևալու է բոլոր Ձեր կազմակերպության հայտարարագրած ապրանքների տակ որպես ուղեցույց այլ կազմակերպությունների համար, որոնք կցանկանան Ձեր հայտարարագրած ապրանքներից օգտվել:

     


Միասնական Հարթակում հաշվի ստեղծում

Այս հատվածում ընտրելու եք միասնական հարթակի Ձեր մուտքի տվյալները:




Մուտքանուն՝ ընտրեք այն մուտքանունը, որով մուտք կգործեք Միասնական Հարթակ, որը Չպետք է լինի հայատառ կամ թվերով, կարող է լինել օրինակ Ձեր կազմակերպության անվանումը HayastanNGO առանց բացատների կամ ցանկացած  լատինատառ  անվանում։


Գաղտնաբառ՝ ընտրեք այն գաղտնաբառը, որը պետք է լինի հնարավորինս բարդ, և խնդրում ենք այդ գաղտնաբառը երրորդ անձանց հետ չկիսվել՝ գաղտնիության նկատառումներից ելնելով:


Նշենք, Ձեր մուտքանունով ցանկացած հայտարարություն կամ մուտքագրված տվյալի պատասխանատվությունը ամբողջովին կրում եք ինքներդ, որի համար խնդրում ենք մուտքանունն ու գաղտնաբառն այլ անցանց հետ չկիսվել: 

Երբ բոլոր դաշտերը լրացրել եք, ապա սեղմեք Միանալ կոճակը։





Ձեր դիմում հայտը լրացնելուց կարող եք մուտք գործել Միասնական հարթակ, սակայն հարթակի էջերը հասանելի կլինեն միայն Ձեր տվյալները հաստատվելուց հետո, որը կհաստատվի 24 ժամվա ընթացքում։

Статья помогла?

Отлично!

Спасибо за ваш отзыв

Извините, что не удалось помочь!

Спасибо за ваш отзыв

Расскажите, как мы можем улучшить эту статью!

Выберите хотя бы одну причину

Комментарий отправлен

Мы ценим вашу помощь и постараемся исправить статью